• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանին նվիրված «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրություն

19 ապրիլի, 2024
2024թ. ապրիլի 19-ին Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը, Հնդկաստանի Մեդիա և զվարճանքի արդյունաբերության միջազգային պալատի (ICMEI) հետ համագործակցությամբ, Նոիդա կինոավանում կազմակերպել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանին նվիրված «Նռան գույնը» ֆիլմի և անվանի կինոռեժիսորի կոլաժային ստեղծագործությունների ցուցադրությունները:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը, Հնդկաստանի Մեդիա և զվարճանքի արդյունաբերության միջազգային պալատի (ICMEI) և Ֆիլմերի, հեռուստատեսության ասիական ակադեմիայի (AAFT) նախագահ, «Marwah Studios» ընկերության հիմնադիր Սանդիփ Մարվան, հայտնի կինոռեժիսոր Աշոկ Տյագին և վերոնշյալ ակադեմիայի կինոյի դպրոցի բաժնի ղեկավար Աշոկ Դինգրան:
Դեսպան Վ. Աֆյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է ՅՈւՆԵՍԿՕ-ի նշանավոր գործիչների անվանացանկում ներառված անզուգական կինոռեժիսորի ոգեշնչող ստեղծագործական ժառանգության, պատկերների օգտագործման միջոցով ազգային և երևակայական խորհրդանիշների համատեղման վարպետության, Երևանում գործող նրա թանգարանի նկատմամբ Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեծ հետաքրքրության մասին, ինչպես նաև անդրադարձել՝ հնդիկ կինոգործիչների համար Հայաստանի գրավչության բարձրացմանն ու կինոարտադրության ոլորտում երկու երկրների և կինոկենտրոնների համագործակցության խորացմանն ուղղված ծրագրերին:
Օրվա կապակցությամբ դեսպան Վ. Աֆյանը հանդես է եկել նաև ճեպազրույցով, իսկ միջոցառումը լայն լուսաբանման է արժանացել տեղի լրատվամիջոցների կողմից:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: